Հիմնադրում
Կազմակերպությունը Հիմնդրվել է 2024 թ․ Նոյեմբերի 5-ին՝ եվրոպայից տոհմային կենդանիներ ներկրած ֆերմերային տնտեսություն իրավաբանական անձանց, անասնաբուծության ոլորտի գիտնականների և անասնաբույժ-անասնաբույծ մասնագետների կողմից՝ Ավստրիական Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ և CARD հիմնադրամի կողմից իրականացվող «Կենդանիների համարակալման և հաշվառման» ծրագրի շրջանակում։
Մեր առանձնահատկությունն է
Նորաստեղծ այս Ասոցիացիայի առանձնահատկությունն այն է, որ հիմնադիր անդամների թվում, բացի անհատներից, ընդգրկված են նաև իրավաբանական անձինք, ինչը վկայում է Հայաստանում անասնաբուծության ոլորտի առաջմղմանն ուղղված համագործակցային և ինստիտուցիոնալ մոտեցման մասին։
Անասնաբույծների ասոցիացիան միավորում է անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերներին և մասնագետներին՝ նպատակ ունենալով զարգացնել տոհմային անասնաբուծությունը, բարելավել գյուղատնտեսական կենդանիների գենետիկան և բարձրացնել ֆերմերային տնտեսությունների արդյունավետությունը և գենետիկական պոտենցիալի դրսևորման ապահովմանը։
Ասոցիացիան շահույթ չհետապնդող կառույց է։