Ում համար է նախատեսված
Համակարգն ուղղված է անասնաբուծությամբ զբաղվող այն ֆերմերներին և մասնագետներին, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց տնտեսության արդյունավետությունն ու եկամտաբերությունը՝ հիմնվելով ճշգրիտ տվյալների վրա։
Համակարգն առանձնահատուկ օգտակար է՝
Տավարաբուծական ֆերմերների համար՝
ովքեր ցանկանում են վերահսկել իրենց ֆերմայի գործընթացները՝ վերարտադրություն, մթերատվություն, առողջություն, կերաբաժիններ և այլն։
Ֆերմերների
ովքեր նպատակ ունեն զարգացնել տոհմային աշխատանքը և ստանալ պաշտոնական տոհմային հավաստագրեր։
Անասնաբույժների և ֆերմայի մասնագետների համար՝
ովքեր պատասխանատու են կենդանիների առողջության, վերարտադրության և տվյալների գրանցման համար։
Անասնաբույծ մասնագետների համար`
կենդանիների գնահատման, դասի և բալի հաշվարկման նպատակով։
Պետական կառույցների համար՝
ֆերմաների գործունեության վերլուծության և ծրագրային աջակցության տեսանկյունից։