Ինչու ունենալ համակարգը
Ժամանակակից անասնաբուծական հաջողության կարևորագույն բաղադրիչը ճշգրիտ և համապարփակ տվյալների առկայությունն է։ Միջազգային փորձագետները, գիտնականներն ու առաջադեմ ֆերմերները միաձայն նշում են, որ ֆերմայի արդյունավետ կառավարումը հնարավոր չէ առանց ճշգրիտ տեղեկատվության։ Վերարտադրության, մթերատվության, առողջության և գենետիկ ծագման վերաբերյալ տվյալների մշտական վերահսկումը թույլ է տալիս կայացնել շահավետ որոշումներ՝ բարձրացնելով եկամտաբերությունը։
Մեր կողմից ստեղծված համակարգչային ծրագիրը նախատեսված է ֆերմերների համար՝ ապահովելով երկու հիմնական գործառույթ՝
01. Ֆերմայի կառավարման գործիքներ
Ծրագիրը թույլ կտա անհատապես վերահսկել յուրաքանչյուր կենդանու՝ ամբողջ կյանքի ընթացքում՝ ներառյալ վերարտադրությունը, մթերատվությունը, առողջությունը և անասնաբուժական միջամտությունները։
02. Տոհմային աշխատանքի գործիքներ
Ծրագրի երկրորդ բաղադրիչը՝ տոհմային աշխատանքը, նախատեսված է այն ֆերմաների համար, որոնք ձգտում են ստանալ տոհմային հավաստագրեր։