Ինչու դառնալ ՀԿ անդամ
Ասոցիացիային միանալով՝ դուք միանում եք ոլորտը փոխող ուժեղ մասնագիտական համայնքին։

Կդառնաք մի հարթակի մաս, որտեղ ֆերմերները համախմբված են Հայաստանի անասնաբուծության զարգացման համար

Կարող եք ունենալ որակական հավաստագրեր, որոնք կարտացոլեն արտադրանքի բարձր որակը

Կստանաք տոհմային կարգավիճակի ձևակերպման լիարժեք աջակցություն և ծառայություն – գրանցում, գնահատում, տոհմային քարտ և հավաստագրեր

Ֆերմայի կառավարման և տոհմային աշխատանքի ծրագրից օգտվելու հնարավորություն

z

Ձեր ձայնը կհնչի պետական կառույցներում – շահերի պաշտպանություն և մասնակցություն օրենսդրական գործընթացներին

Կօգտվեք ոլորտի առաջատար մասնագետների փորձագիտական խորհրդատվությունից

Կմասնակցեք մասնագիտական վերապատրաստումների՝ սեմինարների, միջազգային փորձի փոխանակման

Ձեր գործունեությունը կհանրայնացվի մեդիա հարթակներով՝ ընդգծելով Ձեր ներդրումը

Կունենաք հասանելիություն անասնաբուծության նորագույն տեխնոլոգիաներին, մեթոդներին և թարգմանված նյութերին

Կստանաք հնարավորություն ներգրավվելու միջազգային ծրագրերի և համագործակցությունների մեջ

Կունենաք ներկայացվածություն և աջակցություն պետական ու գործընկեր կառույցների առաջ

w

Ձեր ձայնը կմիանա մյուս անդամներին՝ ազդելու ոլորտային որոշումների վրա

Վերոնշյալ հնարավորություններից օգտվելու համար պետք է նախ անդամագրվել ՀԿ-ին։ Միայն անդամ լինելը սակայն ինքնին դեռ չի նշանակում, որ հնարավոր կլինի օգտվել բոլոր հնարավորություններից:
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.